Ցшվшլի լուր․ Մшհшցել է նшխկին պшտգшմшվորը․ ՖՈՏՈ

168.am-ը գրում է․ Առողջական խնդիրների պատճառով այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Երևանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր և տնօրեն Վերսանդ Հակոբյանը:

Վ. Հակոբյանը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում:

1973թ. ավարտել է Կիեւի Քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի ավտոմատացված համակարգերի կառավարման ֆակուլտետը, 1985թ.` նույն ինստիտուտի օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: Ավիացիոն ինժեներ, լեյտենանտ-ինժեներ:

1973-1994թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում` որպես ինժեներ, հերթափոխի պետ, ուղեւորափոխադրումների բաժնի պետ, 1994-2002թթ.` «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում, 2002-2007թթ.` «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ում` գլխավոր տնօրեն:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից:

«168 ժամը» խորապես ցավակցում է Վերսանդ Հակոբյանի ընտանիքին և հարազատներին:

Опубликовано в