Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ ման կապ ղծություն՝ Արմավիրում

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն,

օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։

Մեզ հաջողվեց կապ հաստատել անչափահասի մոր եւ տատի հետ։ Անահիտի մայրը՝ Հասմիկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։

«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմեց անչափահասի մայրը։