ՀԵՆՑ ՀԻՄԱ.. Փորձում են գրոհել կառավարության շենքը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ցուցարարները փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը։

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ․ հայտնում է BBC–ն։

Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 17-ի ընտրություններից անմիջապես հետո, սակայն անկարգություններն առաջին անգամ են տեղի ունեցել:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռուստաուղերձում ասել է, որ բախումների ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, ձերբակալվել է գրոհի ավելի քան 35 մասնակից:

Ընդդիմադիրները ոստիկանությանը մեղադրում են իրենց դեմ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Նրանց խոսքով՝ իրենց ծեծել են մահակներով:

Դեկտեմբերի 17-ին Սերբիայում տեղի ունեցան ինչպես տեղական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմությունը մեղադրում է Ալեքսանդր Վուչիչին և նրա իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը քվեաթերթիկների լցոնման, ընտրակաշառքի և այլ միջոցներով ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: