Պոնչոն վերադառնում է էկրաններ

Պոնչոն վերադառնում է էկրաններ

Դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վերադառնում է էկրաններ Kinodaran սթրիմինգային հարթակի հետ նոր նախագծով։

Վ. Սիմոնյանը, որը հայտնի է իր դերերով «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Եթե բոլորը», «Ուրիշի փոխարեն», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերում, «Թաքնված տեսախցիկ» ծրագրով, երկար ժամանակ է՝ բացակայում է էկրաններից։ 

Այժմ սպասվում է նրա մեծ վերադարձը ռեալիթի շոուի ֆորմատով։ 

Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը հաղորդել է, որ Վահագն Սիմոնյանը կդառնա իրենց նոր գոյատևման ռեալիթի շոուի գլխավոր հերոսը։

Նախագծի ընթացքում, որը հենց նրա այժմյան կյանքի արտացոլումն է լինելու, դերասանը պետք է  միայնակ և առանց արտաքին աշխարհից որևէ օգնության ապրի, իր համար սնունդ ապահովի, ապաստան կառուցի և լուծի գոյատևման խնդիրները՝ հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների ու փորձի վրա։  

Վերջին տարիներին Վահագն Սիմոնյանը ընտանեկան ու իրավական լուրջ խնդիրների պատճառով կորցրել է ընտանիքը, տունն ու հայտնվել դրսում։ Այժմ միայնակ ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ իր կառուցած հյուղակում։