Ողբերգական դեպք Երևանում. «Ուիգմոր հիվանդանոց»-ում 1,5-ամյա երեխա է մա հացել…

Դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս.-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

https://www.armtimes.com/hy/article/276816?fbclid=IwAR2F4TFoB_lXA_NttmlE0_FfXoDa1MnQBSMxZKr8S5o704DU_A3z5_nc6Fg