«Արդեն 25 ժամից ավելի է փնտրում եմ 81-ամյա մայրիկիս՝ Դադայան Ելենային,
որն ունի հիշողության կորուստ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախից բռնի տեղահանված Լուչիանա Դադայանը։
Կինը պատմեց, որ ինքն ու մայրը ժամանակավոր բնակություն են հաստատել Նոր Նորքի 1-ին զանգվածի, Բորյան 6 հասցեում։ Լուչիանան աշխատանք գտնելու պատրվակով առավոտյան տանից դուրս է եկել, իսկ վերադառնալուն պես հասկացել, որ մայրը տանը չէ։
«Երեկ գնացել էի աշխատանք փնտրելու, վերադարձա տուն, տեսա մայրս տանը չէ։ Ինքն էլ առողջական խնդիր ունի, հիշողությունը կորցնում է, սկսում իր մայրիկին փնտրել, ասում է՝ մամայիս եմ ուզում։ Դիմել ենք ոստիկանություն, դեռևս ոչ մի նորություն չկա»,- ասաց արցախցի կինը։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/12/30/102309?fbclid=IwAR0Ci-y9lCJErqeec52fKFtoE3u4cj5OtydUiz2oiSmDbjpqGDh2CSSAvn