23 տարեկան Աննան՝ մահացшվ հենց տրանսպորտի մեջ․․ Պետք է շատ զգոն և ուշադիր լինել․․

Ձեզ ուզում եմ պատմեմ ողբերգական մի դեպքի մասին։ Հանրային տրանսպորտով՝ աշխատանքից տուն էի վերադառնում։ Ողևորներն այդքան շատ չէին ու զգացվում էր, որ դիմացս նստած մի աղջիկ իրեն կարծես թե լավ չէր զգում․․

Նկատելով, որ վիճակն, իսկապես անհանգստացնող է, հարցրի թե ինչ է կատարվում ու առաջարկեցի օգնությունս։ Նա, հանկարծ սկսեց իրեն էլ ավելի վատ զգալ ու շատ արագ շնչել։ Չանցած միքանի վարկյան ուշագնաց եղավ։ Բնականաբար, ներկաները շտապ օգնության հասան։ Տրանսպորտը կանգնեց ու առաջին բուժոգություն ցուցաբերվեց նրան․․․

Րոպեներ անց՝ շտապ օգնությունը տեղում էր ու նրան տարավ հիվանդանոց։ Այսօր տեղեկացա, որ ցավոք, նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ, պարզապես չէի ուզում խոսել այս մասին՝ չուզենակով ձեր տրամադրությունը գցել, բայց սա լուրջ խնդիր է։ Երիտասարդ աղջիկ, հազիվ լիներ տարեկան․․ Մեծ ու փոքր կապ չունի․ եթե զգում եք, որ խնդիրներ ունեք առողջության հետ, խնդրում եմ մի ալարեք ու դիմեք մասնագետի․ Կյանքը մեկ անգամ է տրվում․․ Ցավակցում եմ հարազատներին

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*