Հայտնաբերվել է հայտնի լրագրող, խմբագիր Զոյայի և նրա ամուսնու դիերը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մահացել է Кубань պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ինտերնետային խմբի ղեկավար Զոյա Կոնովալովան։ Նա 48 տարեկան էր։ Նրա և վերջինիս 52-ամյա նախկին ամուսնու դիերը հայտնաբերվել են տանը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Արևմտյան շրջանի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
Նշվում է, որ դիակների զննության ժամանակ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ մահվան նախնական պատճառ է նշվում անհայտ նյութով թունավորումը, իսկ դեպքի վայրից մեկ պարկ փոշենման զանգված է հայտնաբերվել: Լրագրողն ունի մեկ որդի և մեկ դուստր: