Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է աղետների կառավարման մարմինը:
Թվիթերում գերատեսչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 18:58-ին:
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։
Ավերածության կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։