20-ամյա Էրիկ Հարությունյանը մահացավ ․․․․

ArmLur.am-ը գրում է, որ խմբագրություն են զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել հետևյալը․

«Արդեն 3-րդ տարին է՝ Էրիկ Հարությունյանն իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից 1-ական տարով:

2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես (զարկերակային հիպերտեզիա 2-րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ): Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, որոնք նույնպես արձանագրվել են բժշկական հետազոտությունների արդյունքում:

Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նույն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: