Հակաահաբեկչական գործողության ընթացքում «ազգայնական կազմավորումները արգելափակվել են ու ջախջախվել»..
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացվել է ավելի քան 40 զինվոր, 5 հետևակի մարտական մեքենա և 7 պիկապ․․
Բնակիչներից առգրավել են բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ։ Այնտեղ մնացած մարդկանց հարազատները պատմել են, որ բնակիչներից մի քանիսին դուրս են քշել տներից՝ դրանցում ամրություններ կազմակերպելու համար․․
Ամենաբարդ իրավիճակը սահմանամերձ բնակավայրում՝ Կոզինկայում էր։ Այնտեղ հոսանք չկար, իսկ երեկ ոչ բոլոր բնակիչներին են հասցրել տարհանվել։ Բելգորոդի շրջանի վրա հարձակման ժամանակ սպանվել է Կոզինկա գյուղի մեկ բնակիչ։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ավելի վաղ ռազմական հրամանատար Ալեքսանդր Սլադկովը հրապարակել էր գրառում, որում ասվում էր, որ դիվերսանտները կրակել են մի մարդու վրա, երբ նրա վրա հայտնաբերել են պաշտպանական միջոցներ։