13 վիրավոր, 1 անհետ կորած

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, մարդու թրաֆիքինգի կամ շահագրծման, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, փաստաթղթեր, դրոշմներ և ձևաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ապացույցներ, դատավարական փաստաթղթեր, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, հարկեր, տուրքեր չվճարելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, դատավարության մասնակիցներին կաշառք տալու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*