Զոհեր և վիրավորներ… Խոշոր հրդեհ՝ Հայաստանում

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի Անի փողոցի թիվ 20 տան հետնամասում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նատալյա Բելգորովային պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*