Ցավալի, հերթական անժամանակ մահը․ կյանքից անժամանակ հեռացավ,,,։ Ցավակցություններս․․․

Հանրահայտ նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանն իր հարթակում ցավով ու ափսոսանքով տեղեկացրել է այն մասին, որ կյանքից խիստ անժամանակ հեռացել է հայկական ավիացիայի մեր ժամանակի մեծ նվիրյալներից մեկը՝ Նավիկ Խաչատրյանը։ Նշենք, որ Զարուհի Մուրադյանի տղաները նույնպես ավիացիայի ներկայացուցիչներ են և ընտանիքը բավականին մոտ է կանգնած հայկական ավիացիային։ Նավիկ Խաչատրյանը նոր էր բոլորել հիսուներկու տարին։ Նա իր հանրային բոլոր հրապարակումները նվիրում էր հայկական ավիացիայի խնդիրների լուսաբանմանը։

Մի առիթով նա նույնիսկ ասել էր, որ չի մերժի, եթե իրեն առաջարկեն ղեկավարել կառույցը։ Լրագրող Կորյուն Սիմոնյանը Նավիկ Խաչատրյանի անժամանակ վախճանի առիթով իր հարթակում ցավով ու ափսոսանքով գրել է հետևյալը․ «Նավիկ Խաչատրյանը ավիացիայի աշխարհում իմ գիդն էր։

Նա հիանալի մասնագետ էր, որ մտահոգված էր հայկական ավիացիայի ապագայով։ Միշտ և ցանկացած հարցով պատրաստ էր օգնել։ Նավիկի մահվան լուրը շոկային էր։ Ցավակցում եմ հարազատներին ու բարեկամներին»։

Опубликовано в