Ինչ հասցրեցին ֆիքսել ներկաները․․․ Սարսափելի ողբերգություն Երևանում.տիկին Աստղիկը մահացավ սարսափելի մահով

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի 18 շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հ. Արամյանը, ով հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նշված շենքի բակում հայտնաբերված 80-ամյա Աստղիկ Օ-ի հարազատներին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ

ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Опубликовано в