Եվրոպայում գազի գինը փետրվարի 16-ից ի վեր առաջին անգամ ընկել է հազար խորանարդ
մետրի դիմաց 800 դոլարից։ Հունվարյան ֆյուչերսների արժեքը Նիդեռլանդների TTF հանգույցում նվազել է մինչև 791,3 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Եվրոպայում տաք եղանակի ֆոնին գազի գնանշումները նվազում են։ Ջերմաստիճանն այս շաբաթ ԵՄ երկրների մեծ մասում մնում է կլիմայական ցուցանիշներից բարձր, ինչը հանգեցրել է ոչ միայն պահեստարաններից գազի դուրսբերման նվազմանը, այլև դրանց ռեկորդային մակարդակի ներարկման ավելացմանը։
Բացի այդ, ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ քամու տեսակարար կշիռը շարունակում է կայուն մնալ 20% կամ ավելի բարձր նշագծի շուրջ: Իսկ դեկտեմբերի 29-ին նույնիսկ ռեկորդ է սահմանվել դիտարկման ողջ ընթացքում՝ 32,8%: