ՔԻՉ ԱՌԱՋ․ Դաժան դեպք Հայաստանում․ Կինն իրեն նետել է պատուհանից ու…

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի 18 շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հ. Արամյանը, ով հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նշված շենքի բակում հայտնաբերված 80-ամյա Աստղիկ Օ-ի հարազատներին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Опубликовано в