Բա դուք ընդդիմություն ե՞ք, չէ դուք աթոռի կռիվ տվող բիզնես խմբակի թալանչի ավազակներն եք:

Հայաստանի քաղաքական դաշտում վերջերս շատ բան է պարզ դառնում, երբ խոսքը գնում է ընդդիմության մասին: Իրականում, այդ ընդդիմությունը, որ հայտարարում է, թե ժողովրդի շահերն է պաշտպանում, ոչ այլ ինչ է, քան աթոռի կռիվ տվող բիզնես խմբակի թալանչի ավազակների խումբ: Չորս տարի է ընդդիմություն եք, բայց ինչ օրենքներ եք բերել երկրի համար կամ ինչ ռեֆորմներ եք արել քաղաքացիների կյանքը և կենցաղը բարելավելու համար: Արդյունքներ չկան, միայն աթոռի պայքար:

Արդյո՞ք ընդդիմությունը որևէ կառուցողական առաջարկ արել է, որը նպաստել է մեր երկրի զարգացմանը: Չէ՛, նրանք ամեն օր գալիս են ու իշխանությանը ասում են՝ «Հելի այտ աթոռից, որ ես նստեմ»: Այնինչ, իսկական ընդդիմությունը պետք է ներկայացնի իրական փոփոխություններ և բարեփոխումներ, որոնք կբարելավեն ժողովրդի կյանքը: Ձեր նպատակն իրականում ոչ թե ժողովրդի բարօրությունն է, այլ ձեր անձնական կենցաղը բարելավելն ու ձեր հարազատների բիզնեսները հարստացնելը: Տեսել ենք ձեզ շուրջ 30 տարի, տեսել ենք ձեր ղեկավարած երկիրը: Այնքան ենք «գոհ» ձեր կառավարման արդյունքներից, որ 30 տարվա մեջ մի ժամանակակից զենք ու զինամթերք չթողեցիք մեր երկրին: Բայց դե, արի ու տես, որ ձեր անձնական կենցաղը և գույքն ամբողջովին ժամանակակից դարին համապատասխան դարձան: Հարգելի «բիզնես ակումբի» անդամ ընդդիմություն, բավարարվեք ձեր իսկ նախկինում կատարած թալանով և ցմահ մոռացեք նորից իշխանության գալու գաղափարը: Ձեր նախկինում կատարած ապօրինությունները ապացուցում են, որ դուք չեք կարող լինել ժողովրդի պաշտպանները։ Դուք ուզում եք վերադառնալ իշխանության, որպեսզի շարունակեք ձեր անձնական հարստացումը: Ժամանակն է, որ մենք՝ ժողովուրդը, հասկանանք, որ մեզ պետք են իրական, ազնիվ առաջնորդներ, որոնք կաշխատեն ժողովրդի բարօրության համար։ Մեզ պետք է իշխանություն, որը կհոգա մեր ազգային անվտանգությունը, կկառուցի ժամանակակից բանակ և կպաշտպանի մեր սահմանները։ Հասարակությունը պետք է դադարի վստահել այն անձանց, ովքեր տարիներ շարունակ միայն իրենց բարգավաճումն են ապահովել՝ ժողովրդի հաշվին։ Մենք պետք է ընտրենք առաջնորդներ, որոնք կաշխատեն ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար։ Այսպիսով, «ընդդիմություն», եթե դուք իսկապես ուզում եք ծառայել ժողովրդին, սկսեք գործել ազնիվ ու բարոյական ձևով։ Եթե չեք կարող, ապա թողեք քաղաքական դաշտը նրանց, ովքեր պատրաստ են իրական փոփոխություններ բերել: Ժամանակն է, որ մենք բոլորս միասին աշխատենք մեր երկրի բարելավման համար՝ ազատվելով թալանչի ավազակներից և կոռումպացված բիզնես խմբակներից։