ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի տարածած տեղեկության համաձայն՝ հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին)
3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով
Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի`Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։
էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:
Տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզի Կոթի գյուղում, որի ցնցման ուժգնությունը եղել է 2-3 բալ։