Ուզել են կոֆե դնեն, տունը վեց հոգի է եղել․ գյուղապետը՝ պшյթյունի մանրամասներով

Այս կիրակի առավոտյան ժամը 06:15-ին Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունը ցնցել է ողջ համայնքը։ Պայթյունի հետևանքով տան զգալի հատվածը փլուզվել է։ Վերջինս արձանագրվել է այն պահին, երբ տան անդամները փորձել են սուրճ պատրաստել գազօջախով։

Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախնական տեղեկություններով գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչը դարձել է պայթյունի պատճառ։ Սահակյանի խոսքով, ընտանիքի վեց անդամները գտնվել են տանը, երբ տեղի է ունեցել դեպքը։

«Ուզել են կոֆե դնեն, տունը վեց հոգի է եղել։ Սուրճը դրելուց հետո գազի արտահոսքը առաջացրել է պայթյուն, ինչի արդյունքում տան մի մասը հողին է հավասարվել»,- նշել է Սահակյանը։

Դեպքի վայրում անմիջապես սկսել են աշխատանքները փրկարարները, ովքեր պարբերաբար նոր տեղեկություններ են հայտնում և ստուգում տան մնացած մասը, որպեսզի պարզեն՝ արդյոք կան այլ վտանգներ։ Ընտանիքի անդամները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

Պայթյունի մանրամասները և դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները ներկայացված են տեսանյութում։

Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է գազի անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը, ինչի արդյունքում հնարավոր կլիներ կանխել նման ողբերգական դեպքերը։

Опубликовано в