Փողն ինչ է, ձեռքի կեղտ։ Հայոց Սպարապետն էր ասում՝ հողն է կարևոր և արժեքավոր, որովհետև հողի վրա են կառուցվում քաղաքակրթությունները, տնտեսությունը, ազգերը և հայրենիքը։ Բայց մենք չլսեցինք մեր խելացի Սպարապետին, ով իր կյանքը նվիրեց և զոհաբերեց հանուն մեր ազգի։
Մենք ազատագրեցինք այրան գնով նոր հողեր և միաժամանակ կորցրեցինք այդ ամենը հաշված օրերի ընթացքում։ Մի՞թե մեր ազգի մեջ չներարկվեց այդքան տարի շարունակ Սպարապետի ազգային սիրո, խիզախության և հանուն հայրենիքի պատրաստակամության գենետիկան։
Ահա, այսպես է պետք մտածել, սիրելի հայրենակիցներ։ Միասին կարող ենք վերականգնել մեր կորցրածը և շարունակել մեր ազգային նպատակների իրականացումը՝ հետևելով մեր ազգային հերոսների պատգամներին։ Հողի վրա է կառուցվում մեր ապագան, և մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել այն՝ առանց տատանվելու։