2020 թվականի նոյեմբերին, երբ հայտնի դարձավ որ հայերը պետք է լքեն Քարվաճառն ու գաղթեն Հայաստան, իսկույն ակտիվացան թալանչիները։ Պատերազմը դեռ նոր նոր էր ավարտվել, երկրում քաղաքական իրավիճակը լարված էր, քաոս էր։ Նման իրավիճակում արագ կողմնորոշվում են հանցավոր տարրերը։ Եվ ահա Մասիսի քաղքապետ, ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանն ստեղծեց հանցավոր խումբ իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի ղեկավարությամբ (Լուսանկարում Դավիթ և Գոռ Համբարձումյաններն են)։
Մասիսի քաղաքապետի բանդան մոտենում էր գաղթող Արցախցիներին և ասում էին, եղբայր, ես քո կովերը կարող եմ առնել, ունես 10 կով, 5 միլիոն դրամ կտամ, բայց հիմա մոտս 1 միլիոն ա, արի Հայաստան, մնացածը տամ։ Խեղճ գաղթականն էլ, որ այլ հնար ու ճար չուներ, իր կովերը տալիս էր բանդային, վերցնում մի երկու կոպեկ, որ Հայաստանում տան վարձի և ապրուստի գումար ունենա ու կորցնում իր ապրուստի մնացած բաժինը։
Նկատենք մի կարևոր հանգամանք ևս։ Այդ օրերին Մասիսի քաղաքապետի բանդան համագործակցել է նաև ադրբեջանցիների հետ։ Հայերն ադրբեջանցի ոստիկաններին գումար են առաջարկել, որ կովերը վերցնեն, սակայն ադրբեջանցիները մերժել են և ասել որ վերցրեք ինչ ուզում եք, մենակ արագ ։
Ադրբեջանցիներին ոչ թե փողն է պետք եղել, այլ արագ հայերից ազատվելը։ Փաստացի ստացվում է, որ Մասիսի քաղաքապետն ու իր եղբայրը թուրքից դաժան են վարվել հայ գաղթականների հետ։
Դավիթ Համբարձումյանը գաղթականներին այս կերպ թալանելով 18 միլիոն դոլար է յուրացրել։
Հանցավոր այս սխեման բացահայտել է Գոռ Համբարձումյանի մտերիմներից Սարգիս Հակոբյանը, ով ինչ-որ մի փուլ համագործակցել է բանդայի հետ, սակայն արագ հասկացել է ինչ է կատարվում և հեռացել նրանցից։