Շատ լավ մարդ էր…Միրգ էր տանում Երևան՝ վաճառելու․ վթարի հետևանքով մահացած վարորդը Նոր Ուղի գյուղից էր

Այսօր՝ օգօստոսի 6-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

«Մեր հարևան Նոր Ուղի գյուղից էր, շատ լավ մարդ էր, Երևանում տանում միրգ էր վաճառում»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Տափերական գյուղի բնակիչները։

Oragir.News-ի տեղեկություններով մահացած վարորդը Նոր Ուղի գյուղից էր, մինչև 60 տարեկան։ Զբաղվում էր առևտրով։

Հարևան գյուղի բնակիչներից պատմում են, որ տեղում մահացածը պարբերաբար գնում էր Երևան գյուղի բերքը վաճառելու։

«Մեքենայի մեջ դեղձ է եղել, երևի տարել ա Երևան, չի վաճառվել ետ բերելուց է եղել։ Ենթադրում ենք, որ գիշերը շուկա է գնացել ու գալու ճանապարհին աչքը կպել է»,- ասաց բնակիչներից մեկը։

Վթարի ականատեսներից մեկն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց վթարի մանրամասները։

«Մեր հուշաքարի մոտ է տեղի ունեցել վթարը։ Շրջադարձի ժամանակ է լինում վթարը։ Երևանից գալուց ՎԱԶ 2106 մեքենան շրջադարձ անող մեքենայի է հարվածում ետևից ու այդ մեքենան անցնում է փողոցի մյուս կողմ, որ Արարատից են գալիս արդեն։ Այդ կողմից էլ ԳԱԶ 3110 մեքենան է գալիս ու հարվածում այդ տաքսուն, որին հարվածել էր 06-ը։ ՎԱԶ 2106 մեքենան, որ մի հարված ստացած է լինում արդեն, վարորդը տեղում մահանում է»,- ասացին շրջակա տարածքի ականատեսները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: