ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ պարեկային ծառայության ղեկավար կազմին հիշեցնում է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականը. այն է՝ պարեկային ծառայությունը նաև պետք է պայքար տանի քրեորեն պատժելի հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների տարածման, օգտագործման և իրացման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 2-ին, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՌԴ քաղաքացին իր մոտ խոշոր չափի թմրամիջոց է պահում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը չի կարողանում ճողոպրել, ու հաջողվում է նրան բռնել, ինչից հետո թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կասկածյալը ՌԴ քաղաքացի 27-ամյա Է. Սարկիսյանն է, ով անգամ չկարողացավ մոլորեցնել իրեն վնասազերծած պարեկներ Խաչատուր Խաչատրյանին և Վիրաբ Ասատրյանին:
Արդեն ոստիկանության Մարաշի բաժանմքունքում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ պոլիէթիլենային 2 փաթեթ 6.36 գրամ և 2.50 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածներով և 1 կանաչ փաթեթ՝ 33.35 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բաժին է ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: