Էնքան սիրուն էր, համ ներսից, համ դրսից, ոչ նրա տարիքն էր թվով, ոչ էլ ապրածը՝ տարիների քանակով: Մի ամբողջ Ժամանակաշրջան էր՝ կինոյի սիրուն պատկերի, ռոմանտիկ սիրո, չգրված օրենքների ու ազնվականության ժամանակներ, երբ ամեն հասանելի բան դեռ չէր համարվում «հայտնի», ու ամեն հայտնի մարդ դեռ հասանելի չէր:
Երբ տղամարդը գիտեր, որ կողքինի որակն իր մասին է խոսում առաջնահերթ, իսկ կինը գիտեր, որ կողքին Կա Մարդ )!
…. Կինոյի, մշակույթի ու գեղեցիկ ապրելակերպի մի ամբողջ ժամանակշրջան՝ գնաց….
2012- ին, երբ եկել էր Հայաստան 77 տարեկան էր, պատահական տեսանք հյուրանոցի ֆոյեյում՝ «Մայրիկներ» ֆիլմի պրեմիերայից հետո, որից հետո չէի դադարում լացել( Մայրիկիս նոր էի կորցրել), թարմ վերքս բաց էր դեռ, գնաց ընթրելու ու ես սառած ասում եմ՝ ախր ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ԷՐ )))
Հիմա ընկերներով դրած համոզում են, թե գնանք նկարվիր))
ես էլ ահավոր ամաչում էի …🥹
Կարճ ասած՝ @andrehovnanyan — համոզեց ու ձեռքիցս բռնած տարավ ռեստորան, ու մինչև ես վախվխելով մտածում էի ոնց մոտենալ՝ ձեռքով կանչեց Մեծ արտիստը, մոտեցա)… ողջագուրվեց, գրկեց, ձեռքերս համբուրեց՝ ես շոկի մեջ ու ինչ-որ սիրուն խոսքեր եմ կմկմում՝ մարդկությանն անհայտ լեզվով))) դե Սոֆն էլ կազմ պատրաստ՝ նկարում էր էդ ամբողջը 😊 @sofimkheyan
Հիշու՞մ եք))
Այ էդպիսի բաներ…
Մայրիկներ ֆիլմը,
Երևանն ու
Ալեն Դելոնը♥️
Հ.Գ. Էստեղ էղած ժ- կ ասել էր՝ ես ամեն բան ունեմ,ինձ ոչինչ պետք չի, ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ԿԱՐԻՔ ՈւՆԵՄ:
88 տ- ում Ալեն Դելոնը՝ Ազնավուրի ու Բել Մոնդոյի ընկերը՝ գնաց ավելի լավ աշխարհ. կնքելով իր անմահությունը)՝ հոգու:
Էս աշխարհում ապրելու միակ իմաստը Սերը գտնելն է:
Տիրամոր վերափոխման չքնաղ օրով մաղթում եմ, որ Վերագտնենք մեր Սերը՝ իրար նկատմամբ: Ինչպես, որ Աստվածամայրն իր ամենաթանկը նվիրաբերեց՝ հանուն ՍԻՐՈ Ու ՆԵՐՈւՄԻ:
Նվիրեց մեզ ՆՈՐ ԿՅԱՆՔ՝ հանուն Կյանքի ու մարդկության մեղքերի թողության: Ոչինչ իզուր չէ: Ու Միշտ հանուն կարևոր բանի է: Ինչ էլ, որ կատարվի: