34-ամյա Գևորգ Սարգսյանն ու 34-ամյա Մարտին Գրիգորյանն ավտովթարից մահացան

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի մոտ ավտոմեքենա է այրվում ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդանուշ Միրզախանյանը,Վահան Վահանյանն ուՀամլետ Առաքելյանը։

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աղավնատուն բնակավայրի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել։