Եթե սիրում ես, բոլոր դժվարություններն ու խնդիրներեն էլ հաղթահարելի են…Աշոտ Տեր-Մաթևոսյանը սիրո, Սոֆայի հետ հարաբերությունների և խնդիրների մասին

«Ես կարծում եմ, կյանքում ինչ լինում է պատահական չի լինում, այդպես պիտի լիներ, լավ չի, որ այսպես ստացվեց, բայց այսպես պիտի լիներ»,- խոսելով իր առաջին ամուսնության ու ամուսնալուծության մասին՝ «Սրտի տանիքներով» հաղորդման ժամանակ ասել է դերսան, ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

«Սխալվելուց վախենալ պետք չէ, դրանք ավելի հետաքրքրացնում են կյանքը, ընտանեկան կյանքում մարդկանց կարող են ավելի մտերմացնել: Ինձ թվում է ամենակարևորը սերն է, եթե սիրում ես, բոլոր դժվարություններն ու խնդիրներեն էլ հաղթահարելի են: Դրանում ես համոզվել եմ արդեն, որովհետև իմ ու Սոֆայի մոտ էլ լիքը կոնֆլիկտներ լինում են, ինքն իր բնավորությունն ունի, ես՝ իմը, երբեմն՝ ծանր: Բայց մոտ 8 տարի է՝ էլ իրար «սպանեցինք», իրար «պատերին տվեցինք», բայց իրար բաց չթողեցինք:

Մեր մոտ կռիվները կարող է այնքան բուռն լինել, երկուսս էլ տաքարյուն ենք, մեր ասածի տեր, բայց ուրախանում եմ, որ դեռ չենք «սպանել» իրար: Կարծում եմ խանդն էլ, վեճն էլ, սիրելն էլ պիտի չափի մեջ լինեն»,- անկեղծացել է Աշոտ Տեր-Մաթևոսյանը: