Այսօր՝ օգոստոսի 30-ին, իրավապահները, իրականացնելով հսկայածավալ, գրագետ, ճիշտ և օպերատիվ համատեղ գործողություններ, ժամերի ընթացքում բացահայտել են այսօր Այգավան գյուղում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի և նրա՝ հնարավոր գտնվելու վայրի մասին։
Նրանք մեկնում են Երևան ու արդեն Երևանում ոստիկանները վնասազերծում են կասկածյալին և տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։
Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։
Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Отправить ответ