Երեկ կիսուրիս հետ կոֆե էի խմում, ասի հլը պատմի տենամ քո առաջին սերը ովա եղե․ տնաշենը ընենց բաներ ասեց, տաքությունս հելավ, սկի մենք ըտենց բաներ չենք ֆայմե անենք

Կիսուրս շատ լավ կնիկ ա, ասող խոսող, իրա հետ հաստատ ոչ մեկ կյանքում չի ձանձրանա, միշտ մի թեմա գտնում ա խոսալու։ Ես էլ առավոտները նստում հետը կոֆե եմ խմում, դե քանի որ ինձ հետաքրքիր ա իրա կյանքի պատմությունը։ Ոնց որ սերիաներով կինո լինի, ամեն առավոտ մի բան իմանում եմ։ Երեկ էլ ասի հլը պատմի տենամ քո առաջին սերը ովա եղել։

Դե ինքն էլ քաշվել չունի, դրեց ու պատմեց։ Ասում ա որ հլը դպրոցում էի սովորում, մեզնից երկու տարի բարձր դասարանում մի հատ տղա էր սովորում, դուրս գալիս էր։ Համ էլ ոնց հակսացա իրանց տունն էլ էր կիսուրիս տանը մոտիկ։ Կիսուրս ասում ա, որ էտ տղու ծնունդին որոշել ա նվեր անի, հելե գնացել իրանց տուն, պատուհանով ներս ա մտե, սեղանի վրա տորթ ա դրել։

Ըտենց երբ սաղ հյուրերը գնացել են, էտ տղեն սենյակ ա եկել ու տեսել կիսուրս, տորթն էլ կողը սեղանի վրեն դրած։ Ասումա սկզբում զարմացավ, բայց հետո նստանք մի քիչ իրար հետ խոսացինք, հետո կիսուրս ոնց պատուհանով եկել էր, ընենց էլ գնացել ա։ Հետո ընկերություն են արե, մինչը էտ տղեն իրա ընտանիքով չի գնացե Գերմանիա։ Դուս ա գալիո, որ էտ օրվանից հետո իրար չեն տեսե։