Երկու շաբաթով գնացել էի գյուղ մերոնց տուն: Մամայիս վիրահատել էին, մի որոշ ժամանակ իրան խնամող էր պետք դե ես էլ ասեցի, մարդիս հետ խոսամ մի երկու շաբաթով գամ մոտդ քեզ օգնեմ մինչև ոտի կհելնես: Մամաս իմ ու մարդիս համար շատ բան ա արել էն ժամանակ երբ նոր էինք ամուսնացել, մի քիչ ֆինանսական խնդիրներ ունեինք, մի կոպեկ չկար ձեռներիս մամաս էր իրա աշխատավարձը հավաքում ու տալիս մեզ որ մեր հարցերը կարողանայինք լուծել:
Ամուսինս միանշանակ դեմ չէր ասեց գնա բա ինչ պիտի անես քո մերն ա բացի էդ մեզ էդքան պադերշկայա արել, հետո մենակ կինա մոտը մնա տեր կանգն, թե չէ մեղնից բացի ով ունի: Ամուսնուցս շատ շնորհակալ եմ էդ վերաբերմունքի համար ամեն փեսա նման բան չէր անի զոքանչի համար: Հիմա չգիտեք ինչքան հիմար բաներ ասես խոսում են զոքանչ փեսա հարաբերությունների մասին:Ես գնացի գյուղ մի շաբաթ անցավ մեկ էլ ամուսինս էկավ ու ասեց որ հավաքվենք մորս վերշերը լռիվ հավաքենք ու գնանք մեր տուն ապրելու; Ասեց ես քո մորը իմ մոր չափ հարգում եմ, ինքը շատ լավ կինա, ամեն ինչի չափն ու ձևը գիտի, հավաքվեք գնանք Երևան միասին ապրելու; Չեք պատկերացնի մորս ուրախությանը չափ ու սահման չկար, ինքը տղա չի ունեցել, բայց ամուսնուս իրա հարազատ տղի նման ա վերաբերվում: