Թոռս տանն ամենից շատ ինձ էր սիրում։ Ես ոչ մեկի դեմ չեմ տրամադրել ու ոչ մի հատուկ բան չեմ արել երեխայի սիրուն արժանանալու համար։ Ուղակի երեխաներն ավելի լավ են զգում մարդկանց ու հասկանում ովքեր են իրենց անկեղծ ու շատ մեծ սիրով սիրում։
Հարսս վերջին շրջանում հա քիթ ու մունաթ էր անում, երբ տեսնում էր, թե ոնց ա երեխան գալիս ինձ փաթաթվում, համբուրում, հետս ժամերով խոսում։Մի ընթացք երեխեն ինձնից կտրվեց, ոչ ինձ մոտենում էր, ոչ հետս ժամանակ անցկացնում։ Ինձ էդ ամենը տարօրինակ թվաց։ Մի օր թոռանս հետ մենակ մնացի ու հարցեցի․ «Բալե խի՞ չես էլ հետս շփվում»։ Երեխան էլ վախվխելով կողքերը նայեց ու ականջիս ասաց․ «Մաման ասել ա, որ քո հետ չշփվեմ, դու հիվանդ ես, որ քո մոտ գամ ես էլ կհիվանդանամ ու քո պես չեմ կարա լավ քայլեմ»։
Որ չլսեցի թոռանս ասածները, ոտերս թուլացան, մի կերպ ինձ գցեցի դիվանին։
Երեկոյան տղաս եկավ ու սաղ պատմեցի։ Հարսս իրանը ստացավ ու լացելով գնաց սենյակ։ Ահավոր ա, ո՞նց կարա ջահել մայրը սեփական երեխուն տենց խանդի ու տենց ստերով գլուխը լցնի։