Երկար տարիներ առաջ տղես կյանքը տվեց հայրենիքին՝ ինձ ու հորը թողնելով իրա մինուճար տղու հետ: Հարսս որոշ ժամանակ անց ամուսնացավ, իսկ ես ու մարդս մեծ դժվարությամբ պահեցինք ու մեծացրեցինք մեր մինուճար թոռի ու ինքն էլ հենց մեր ապրելու իմաստն էր:
Հիմա արդեն մեր թոռը մեծ ա, ծրագրավորող ու լավ փողեր ա աշխատում: Էրեկ նստած էինք ես ու մարդս, երբ որ էկավ ու մեզ ասեց, որ մեր համար մեծ առանձնատուն ա գնել: Էրկուսս էլ էն որ գլուխներս առանք ձեռքներիս մեջ ու սկսեցինք ձենով լացել:
Հարցը էտ տունը չէր, հարցը էտ չորս պատը չէր, այլ իրավերաբերմունքը մեր հանդեպ, իրա գնահատականը ու մեր էն զգացողությունը, որ կարողացել ենք նման էրեխա դաստիրակաենք ու մեծացնենք: Մենք էսօր չնայած կյանքի հարվածներին, մեզ երջանիկ տատիկ ու պապաիկ ենք համարում: