Հայեր ջան շտապ տեղեկացեք․ ՊՆ-ից հայտնում են․ Տեսեք ինչ է սպասվում ամսի 15-ից դեկտեմբերի 15-ը

Armlur.am-ը տեղեկություն հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանի ՊՆ-ն մտադրություն ունի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել:

Այդ տեղեկության համաձայն՝ վարժական հավաքներին մասնակցություն է ունենալու 318 քաղաքացի, որոնցից 210–ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը՝ ավագ ենթասպայական կազմի, իսկ 98 անձ՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

16 պահեստազորային են ներգրավվելու՝ հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, 26 պահեստազորային՝ հետախուզական մասնագիտություններով, 71 պահեստազորային՝ կապի մասնագիտություններով և այլն։

Ողջ վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են այս տարվա պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Ստորև ներկայացնում ենք առավել մանրամասներ հայտնող տեսանյութը․

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*