Հարևաններս երևի մի տարիա, ինչ պսակվել, տեղափոխվել են մեր շենք: Ջահել զույգ են, նայում ես՝ զուսպ, համեստ, իրար սիրող, մտքովդ էլ չի անցնի, որ իրականում իրար լավ տփում են: Մարդը կնգա վրայա ձեռք բարձրացնում, կինը՝ մարդու: Լավ, սենց ուր: Անցած անգամ իրանց ձայները, էդ աղմուկը էնքան բարձր էր, որ երեխեքս վախեցան, ամուսնուս հազիվ պահեցի, որ չբարձրանա վերև:
Չգիտեմ ինչ անեմ, մի կողմից ինձ թույլ չեմ տալիս խառնվել իրանց անձնականին, դե բայց մեզ են խանգարում, նեղություն տալիս, մյուս կողմից մտածում եմ ոստիկանություն կանչեմ, ախր տենց չի լինի… Հարևաններիս հետ խոսացի, իրանց էլ են խանգարում, օրուգիշեր կռիվ, էլ չասեմ, թե ոնց են տան եղած-չեղածը կոտրատում պատերի վրա, էդ ձայներից սկի մենք ենք վեր թռնում, բա երեխեքս…
Չգիտեմ, ժողովուրդ, ի՞նչ կասեք, ինչ անեմ, ախր սենց չի կարա երկար շարունակվի, լուրջ եմ ասում, մեկ-մեկ կռվից հետո որ լռությունա, ինձ թվումա սպանել են իրար: Ոստիկանություն դիմելը ճիշտա՞, թե չէ…