Աղջիկներ ջան ձեր օգնության կարիքն ունեմ. Ուզում էի ամուսնուս հայտնել հղիությանս մասին, նենց բան իմացա, հիմա չգիտեմ ո՞նց վարվեմ

Երեք տարի է ինչ ամուսնացել եմ, չնայած մի տարի ընկերություն անելուց ու ամուսնուս ճանաչելուց հետո ամուսնացա, բայց հիմա եմ հասկանում որ շտապել եմ ամուսնության հարցում, ու հիմա ցավոք էլ ոչինչ չեմ կարող փոխել:

Ամուսնուս հետ ծանոթացել էի դեռ ուսանող տարիներին: Այն ժամանակ ամեն ինչ այնքան պայծառ ու հեքիաթային էր: Կուրսեցիներով ակցիայի էինք մասնակցում ու հենց այդ ժամանակ էլ ինձ տեսել էր ու կուրսի տղաներից տեղեկություններ իմացել, հետո էլ միշտ մեր հետ էր գալիս: Այդպես էլ ծանոթացանք ու մեր հարաբերությունները վերաճեցին սիրո: Մեկ տարուց ավելի ընկերություն արեցինք, շատ լավ ընտանիքից էր, ինձ էլ շատ լավ էին ընդունել, որպես հարս ու ամեն ինչ իդեալական էր:

Միակ բանը, որ ինձ հանգիստ չէր տալիս, ամուսնուս չաշխատելուս պահանջն էր, ուզում էր, որ տնային տնեսությամբ զբաղվեմ ու ամբողջ օրը միայն տան գործերով զբաղվեմ: Տարիների ընթացքում հարմարվեցի այդ կարգավիճակին, հատկապես առաջնեկիս ծնվելուց հետո, բայց երբեք չէի սպասի որ նման բան կարա լինի հետս: Մի քանի օր առաջ իմացա որ նորից հղի եմ ու որոշել էի անակնկալ ձևով հայտնել լուրը ամուսնուս ու իր հեռախոսի էկրանին դնեի էխոյի նկարը, բայց աշխարհը փուլ եկավ գլխիս: