Սկեսուրիս էնքան շատ եմ հարգել, մինչև էս պահը: Ամեն հարցով հետը խորհրդակցում էի, մտածում էի խելացի կին է, ով կարող է ինձ իր ճիշտ խորհուրդներով օգնել: Երեկ մտել էի սենյակը ուբոռկա անելու, առանց իրան հարցնելու, ասեցի անակնկալ անեմ ուրախանա, բայց երբ իմացավ, զգացի, որ սրտով չէր:
Սենյակի պահարանի մեջից մի 10 տուփ ծխախոտ գտա, հասկացա միանգամից, որ էտտեղ պահեստավորում ա: Հավատս չէր գալիս, որ ինքը կարար նման նբան աներ, որովհետև միշտ նման կանանց մասին շատ վատ էր արտահայտվում, իսկ ինքը փաստորեն նույնն բան է անում:
Ձայնից կարելի էր ենթադրել, որ ծխողա, որովհետև կոշտացած ա, բայց մտածում էի մանկավարժ կին է երեևի էնքան է գոռացել երեխաների վրա, որ կոշտացել է ձայնը, բայց դե սխալ էի ենթադրել: Հետո էլ սերունդներ ա կրթում էտ խելքով, ասա ինչ ա քեզ եղել, որ ծխում ես: Դարդերել չունես, որ ասեմ դրա համար ես գնացել էտ քայլին, մի քանի ընկերուհի ունի, որոնցից սովորել ա, հաստատ համոզված եմ: