Տղուս նշանդրեքին խնամիներն ինձ տեսան ու զգացի, որ ծիծաղում են վրաս, ինչա թե աչքերս մի քիչ շիլ են. ահավոր վատ էի զգում ինձ. ամուսինս էլ էր նկատել էտ ու տեսեք ինչ արեց

Տղուս նշանդրեքի օրն էր: խնամիները որոշել էին ռեստորանում անեին: Մոտ 50 հոգի մարդ էինք: Ասեմ, որ փոքր ժամանակ ընկել եմ ու վնասվել, դրա համար աչքերս շլություն ունեն: Միշտ նեղվել ու կոմպլեքսավորվել եմ դրանից, բայց դե ամուսինս ինձ ասում էր ես քեզ հենց տենց եմ սիրել ու ամուսնացել, կարոևրը ներսդ ա: Ու ասում էր, որ նեղվելու բան չկա:

Իմ հանդեպ շատ ուշադիրա ամուսինս: Ու ես իրան շատ շնորհակալ եմ, որ ամեն պահի կողքս ա: Հիմա նշանդրեքի օրը նենց բան եղավ, որ ահավոր ամաչում եմ: Մտանք ներս, երբ կանչեցին տղայի ծնողներին, ու տեսա, որ խնամիները քչփչում ու ծիծաղում են վրաս, էտ ամեն ինչը տղես ու ամուսինս էլ էին նկատել: Ու ամուսինս նենց սիրուն ձևով դրանց տեղը դրեց, որ ամոթից մտան գետինը երևի:

Էտ պահին որ մտանք ներս, թամդան ամուսնուս խոսք տվեց, որ մաղթանքներ ասի: Ամուսինս էլ ասեց, որ իրար նենց սիրեն, ոնց որ մենք ու կյանքում թույլ չտա որ կնոջ ինչ-որ թերության կամ սխալ արարքի համար ուրիշները արտահայտվեն, միշտ տղես կնոջ կողքին լինի: Ու ապագա երեխեքին էլ նենց դաստիարակեն, որ մարդուն արտաքինով չդատեն ու չծաղրեն, իսկական մարդ մեծացնեն: Ինթ թվումա, ով պետք էր շատ լավ հասկացավ էտ խոսքերն ինչի ա ասվում: Ուղղակի զարմանում եմ, որ հլը մարդիկ կան տենց բաներ են անում:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*