Խանութում եմ աշխատում. էրեկ մի զինվոր մտավ, ահակին առևտուր արեց, ասեցի կես գնով կտամ սաղ, բայց խեղճ աչքերով նայեց ու հլը ինչ ասեց, ես էլ չհամաձայնվեցի. նենց սրտիս դարդ էղավ սաղ, հիմա մտքիցս արածս դուրս չի գալիս, դաժե գիշերը չեմ քնել

Արդեն քանի տարի ա խանութում վաճառողուհի եմ աշխատում: Էրեկ էլ հերթական աշխատանքային օրվա ժամանակ մոտս մի զինվոր մտավ, ահակին առևտուր արեց՝ քաղցրեցեն, կոֆե, ուտելու տարբեր բաներ մի խոսքով: Էտ ամեն ինչը երբ որ բերեց կասայի մոտ ու ասեց, որ հետ ա գնում դիրքեր, տղերքին ա տանում էտ էղածը, ասեցի, որ էտ սաղ կես գնով եմ տալիս:

Մի տեսակ խեղճ հայացքով նայեց վրես ու ասեց, որ շնորհակալ ա, բայց դրա կարիքը չկա ու ինքը կվճարի: Ես համաձայնվեցի ասածի հետ, վճարեց ամբողջ գումարն ու գնաց, բայց չեք պատկերացնի, թե սրտիս ոնց ա դարդ էղել, որ համաձայնվել եմ ասածի հետ:

Պետք ա հլը մի բան էլ ոչ մի կոպեկ չվերցնեի, ոչ թե տենց անեի: Էն որ դաժե գիշերը չեմ կարացել քնեմ այ էտ մտքից, երանի էտ տղեն էլի գա իմ խանութ, իրան տենամ նորից ու ինչ կա անվճար սաղ տամ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*