ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, հատկապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու
տարածքային անձնագրային ստորաբաժանումները սովորական աշխատանքային ռեժիմով կաշխատեն, այսինքն՝ ժամը 9-ից 18-ը։
Դա կապված է անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյություն ունեցող հերթերի հետ։
Տեղեկացնում են, որ տվյալ ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխ իրականացնելով, որպեսզի աշխատանքները պատշաճ կազմակերպվեն և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցեն։