Ինչ է կատարվում սուպերմարկետներում ականատեսները պատմում են որ մարդիք մեշոկներով ալյուր են գնում. Ականատեսների պնդմամբ հերթը վերջ չունի

Սոցիալական ցանցերում իսկական բում է. մարդիկ զանգվածաբար պատմում են սուպերմարկետներում տիրող աննախադեպ իրավիճակի մասին։ Ականատեսները հաղորդում են, որ մարդիկ մեծ քանակությամբ՝ մեշոկներով, ալյուր են գնում, իսկ խանութներում հերթերը ձգվում են տասնյակ մետրերի վրա։

«Նման բան չէի տեսել դեռ երբեք։ Մարդիկ պարզապես գժվել են։ Ալյուրի համար հերթը ծար չունի, բոլորը շտապում են ինչքան հնարավոր է շատ տանել»,- պատմում է սուպերմարկետի մի հաճախորդ։

Այս անսպասելի պանիկան մեծ քննարկումների առիթ է դարձել։ Հասարակության մի մասը կարծում է, որ առաջիկայում սպասվող փոփոխություններն ու սննդամթերքի հնարավոր թանկացումները են պատճառը, մինչդեռ մյուսներն անհասկանալի են համարում այս խուճապը։

«Աշխարհն ավելի խաղաղություն է ուզում, իսկ մենք հերթ ենք կանգնում ալյուրի համար։ Չեմ հասկանում, ինչ է կատարվում»,- վրդովված ասել է մեկ այլ հաճախորդ։

Չնայած իրավիճակի լարվածությանը, սուպերմարկետների աշխատակիցները հավաստիացրել են, որ ապրանքների պակաս չկա, և խանութներն ապահովված են անհրաժեշտ բոլոր սննդամթերքներով։

Ո՞րն է այս խուճապի իրական պատճառը, և արդյոք այն ժամանակավոր է, ցույց կտա ժամանակը։