«Ես որ ասում եմ՝ վիզս ծուռ եմ ման գալիս, ինձ ասում են՝ չէ՜, դու հպարտացի, որ նման տղա ես ունեցել». 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Ծատուրյանի մայր

medianews.site_ը գրում է…Տիկին Նաիրան Շենգավիթ վարչական շրջանի թիվ 140 մանկապարտեզի խոհարարն է։ Այսօր՝ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, աշխատանքի էր եկել, կապել գոգնոցն ու հոգում էր հայրենիքի ապագա պաշտպանների նախաճաշի հարցերը։

Խոշոր, բաց կապույտ աչքերը այսօր կարմրել են արցունքներից, որոնք, ցավոք, կսկիծի ու անդառնալի կորստի արցունքներ են։ Միակ զավակին՝ Սարգիս Ծատուրյանին, որը նույն մանկապարտեզի սաներից է եղել, տիկին Նաիրան կորցրել է 44-օրյա պատերազմի օրերին։ Կես դրույքով է աշխատում, պատերազմից հետո կոլեգաների խնդրանքով է վերադարձել աշխատանքի, քանի որ «մի ամբողջ մանկապարտեզ իր եփած ճաշերին է սպասում»։

Սարգիսը, ինչպես մայրն է ասում, սուրբ օր է ծնվել՝ փետրվարի 14-ին, ձեռքին գմբեթի նշանով։ «Մտածում էի՝ Աստծու նշանն է կրում, ուրեմն Աստված կպահի։ Պահեց 19 տարի։ Աստված ինձանից շատ սիրեց իմ բալին»,- ասում է նա։ Սարգիսի անունը չի իջնում մոր շուրթերից, անդադար հոսող արցունքների միջից մեկ էլ դեմքը լուսավորում է կիսաժպիտն ու անդադար պատմում է որդու կարճատև կյանքի դրվագներից՝ մանկությունից, դպրոցական տարիներից, բուհ ընդունվելուց, բանակ զորակոչվելուց, կարգապահ ծառայությունից, երազանքներից, պլաններից ու կյանքի վերջին օրերին իր հետ ունեցած հեռախոսազրույցից… Ասել էր․ «Մամ ջան, քեզ լավ կնայես ու հանկարծ չլացես։ Զգում էր, որ մահը մոտ է,- ասում է մայրն ու հավելում.- Երևի այդ պատճառով է, որ Սարգիսս շտապում էր ապրել»։

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։