Վերջին ժամերին լուրջ անհանգստություններ են առաջացել Մոսկվայի օդանավակայանում, որտեղ հայաստանցի ուղեւորներին, ովքեր ժամանել են Երեւան—Մոսկվա չվերթով, ռուսական իշխանությունները դեռևս չեն թողնում դուրս գալ օդանավակայանից։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ մուտքի կետերում ռուսական ուժերը խիստ ստուգումներ են կատարում, ինչը կապված է հայերի նկատմամբ վերջին ժամանակներում սրվող արտաքսման քաղաքականության հետ։
Համացանցում արդեն սկսվել են ակտիվ քննարկումներ, որ այս գործողությունները կարող են լինել նոր արտաքսման ալիքի կամ ռուս-հայկական լարված միջպետական հարաբերությունների արդյունք։ Որոշ փորձագետներ նշում են, որ սա կարող է կապված լինել նաև ռուս-հայկական հարաբերություններում առաջացած վերջին բարդությունների հետ, ինչը ներգաղթի և մուտքի սահմանափակումների խստացման պատճառ է դարձել։
Բացասական զարգացումները, որոնք առնչվում են հայերին Ռուսաստանում, սպառնում են սրել երկու երկրների դիվանագիտական կապերը։ Դեպորտի մասին խոսակցությունները, ինչպես նաև օդանավակայաններում կատարվող այս գործողությունները, ստեղծում են մեծ անհանգստություն՝ թե՛ Հայաստանի բնակիչների, թե՛ Ռուսաստանի հայկական համայնքի շրջանում։
Այս պահին ուղևորների մեծ մասը դեռ սպասում է, երբ նրանց թույլ կտան դուրս գալ օդանավակայանից, մինչդեռ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։