Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ հուլիսի 28-30-ը 10 ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։ Ահազանգերը վերաբերվում են Երևանին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր,
Արարատի մարզի Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներին, ինչպես նաև Մաստարա գյուղին և Կոտայքի մարզի
Զովունի գյուղին։ Տեղեկություն կա, որ դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 շահմար, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ վայր: