Ցավալի լուր է հասել՝ կապված ավտովթարի հետ, որը ցնցել է հայկական համայնքը։ Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, ՌԴ սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը, մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով։
Բուն նյութը՝
Հարգելի՛ ընթերցողներ, ողբերգական վթարը տեղի է ունեցել երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրին։ Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան արդեն հաստատել է լուրը՝ հայտնելով, որ վթարը վրա է հասել հանկարծակի՝ պատճառելով այս ծանր կորուստը։
Արտյոմ Միքայելյանը ճանաչված և սիրված մարզիկ էր, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ նվաճումներ էր գրանցել բռնցքամարտում, և նրա կորուստը մեծ ցավ է ինչպես մարզական, այնպես էլ հայ համայնքի համար։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին այս դժվար պահին։