Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ Հուլիսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ