Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային Ժողով էր ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Աժ-ն կողմ քվեարկեց միջնորդությանը։ Այս իրադարձությունը ինչ-որ առումով ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում, սակայն եթե փորձենք տեսնել, թե ինչ հանցանքի համար է տարոն Մարգարյանը զրկվել անձեռնմխելիությունից, ապա պարզ կդառնա, որ գլխավոր դատախազը ոչ թե ԱԺ էր եկել Տարոն Մարգարյանին «պատժելու», այլ փրկելու համար։ Երևանի ավան վարչական շրջանի նախկին ղեկավարը, Երևանի նախկին քաղաքապետը և վերջապես «Հանրապետական» կուսակցության «ոսկե տղան» պարզվում է մեղադրվում է ընդամենը իր պաշտանավարման տարիներին՝ դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ Տարոն Մարգարյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը։ 21 տարեկանից աշխատել է պետական համակարգում, մի քանի տարի ղեկավարել է Երևանի Ավան վարչական շրջանը, ևս 7 տարի եղել է Երևանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը այն պաշտոնյաներից էր, որը պետական չոր աշխատավարձով դարձել է մեծահարուստ։ Շատերը կհիշեն, թե այն ժամանակ մամուլը որքան էր գրում, որ Տարոն Մարգարյանը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Երևանի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կարողացել է հսկայական հարստություն կուտակել, թանկարժեք դղյակներ, ավտոմեքենաներ և միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ։ Բնականաբար միամտություն է կարծելը, որ Տարոն Մարգարյանն այդ ամենը վաստակել է պաշտոնյայի աշխատավարձով։ Այսքանից հետո ինչ է տեղի ունենում մեր օրերում։ Փոքրամարմին և գեղեցկադեմ գլխավոր դատախազը խիզախորեն մտնում է Ազգային Ժողով և պահանջում զրկել Տարոն Մարգարյանին անձեռմխելիությունից ինչ-որ մի թեթև հանցանքի համար։ Իսկ իրականում Աննա Վարդապետյանը խորամանկ քայլով այսպես ասած փորձում է «մաքրել» Տարոն Մարգարյանի անցյալի կոռուպցիոն հետքերը։ Միլիլոնավոր դոլարների հարստության օրինականությունը ճշտելու և նախկին քաղաքապետի կառուպցիոն գործերը ջրի երես հանելու փոխարեն Աննա Վարդապետյանը ծիծաղելի մեղադրանքով է մտնում Ազգային Ժողով։ Իսկ թե ինչու՝ պատճառը բավական ուշագրավ է։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավական սերտ կապեր է ունեցել, և հավանաբար այսօր էլ պահպանում է այդ կապերը, Ռուբեն Հայրապետյանի «Նեմեց Ռուբոի»-ի հետ։ Նա Ռուբեն Հայրապետյանի ճարտարապետի աղջիկն է և ժամանակին Նեմեց Ռուբոն է հոգացել Վարդապետյանի ուսման և այլ ծախսերը։ Այսօր եկել է ժամանակը որպեսզի Վարդապետյանը «շնորհակալություն» հայտնի նախկին հանցավոր իշխանության պարագլխուներից մեկին։ Փաստացի Աննա Վարդապետյանը իբր խիզախ քայլ է անում, բայց իրականում մաքրում է Ռուբեն Հայրապետյանի մտերիմ մարդու Տարոն Մարգարյանի կենսագրությունը։ Աննա Վարդապետյանը, ով ի պաշտոն է պարտավոր է պայքարել հանցավոր տարրերի դեմ, անում է բոլորովին այլ քայլեր։ Թեթև մեղադրանքներով նախկին հանցագործ իշխանության պարագլուխներին ազատում է մեծ պատասխանատվությունից։ Հուսանք նեմեց Ռուբոն բարձր կգնահատի Աննա Վարդապետյանի անձուրաց ծառայությունը, իսկ հանրությունը և իշխանության բարձր օղակները պետք է հետևություն անեն թե ինչպես և ում շնորհիվ են երկիրը թալանածները «պլստում» պատասխանատվությունից։
Գլխավոր դատախազը դարձել է Նեմեց Ռուբոյի կամակատարը․ Ահա թե ինչպես Աննան սրբագրեց երկիրը թալանած Տարոնին․ Նեմեցը գոհ է, Տարոնն էլ՝ երջանիկ
