Բագրատ Սրբազանի ահաբեկչական խմբի մաս է կազմել նաև նարկոբարոն Բանանի Միհրանին ենթակա՝ հեղափոխականների պահապանների խումբը․ Նիկոլին դավաճանած խմբակի վերջը մոտենում է

ՀՀ ԱԱԾ-ն երեկ սենսացիոն բացահայտում է արել, որից հանրությունը տեղեկացավ, որ Բագրատ Սրբազանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր խումբ, որի միջոցով պետք է սպանվեին Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները և նպատակը նոր հոկտեմբերի 27-ն էր։ Հայաստանի ղեկավարներին սպանելուց հետո Բագրատ Սրբազանը պետք է Հայաստանը նվիրեր ռուսաստանին և դա ներկայացնեին որպես հեղաշրջում։ Այդ ամենը կանխվեց շնորհիվ ԱԱԾ պրոֆեսիոնալ գործողությունների։

Պարզվում է, որ այդ խմբավորմանն աջակցել է նաև Հայաստանից ՌԴ փախած, Բանանի Միհրան մականունով հայտնի նարկոբարոն Միհրան Պողոսյանը։ Միհրան Պողոսյանն այստեղ հանցավոր խումբ ունի, որոնք ժամանակին իբր թե հեղափոխության պահապաններ էին, մինչդեռ պարզվեց հեղափոխության ծակ պահպանակներ են։

ԱԱԾ-ն առաջիկայում կձերբակալի նաև այս խմբավորմանը, որոնք իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել պետականաքանդության մեջ։