Վերջին օրերին մի տեսանյութ էր հատնվել մամուլում, որտեղ երևում է, որ ինչ-որ բան են ինքնաթիռից շաղ տալիս։ Այդ տեսանյութին անդրադարձել է ՀՀ ԱՆ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել, որոնց կից հետևյալ գրառումն է կատարել.
«Ի՞նչ աստիճանի են որոշ անձինք մարդկանց մոլորեցնել ուզում, իբր երկնքից ինչ որ բան են շաղ տալիս: Նոր խոսել եմ Armenian Helicopters LLC պատասխանատուի հետ։ Վերջինս հայտնեց, որ այս երկու օրը Երևանի վրա թռիչք չեն ունեցել։ Այդ տեսանյութը անցյալ տարվա է, իսկ ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս:
Ավելացնեմ նաև, որ սա մեր սանավիացիայի ուղղաթիռը չի! :))) Հ.Գ. Հույս ունեմ, որ իրավապահները կսկսեն ուսումնասիրել նմանատիպ նյութերի տարածման նպատակը»: