Հայաստան-Ադրբեջան սահմանը հուլիսին հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով այսօր փոխանցվել է ադրբեջանական կողմին։
NEWS.am-ին ՊՆ–ից տեղեկացնում են, որ վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել էր, որ նա մոլորվել է։
Շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել էին հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում
։