ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՒ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ․ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Բերքահավաքին ընդառաջ հանդիպում ունեցա Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ։

Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է։ Խաղողագործությունն այս մարզերում շատ ընտանիքների հիմնական ապրուստի միջոցն է, և ես ավելի քան երկու տասնամյակ նպաստել եմ, որ հողերը չմնան անմշակ և հիմնվեն նորերը։

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատվի այնպես, որ նա արժանապատիվ աշխատի իր հողի վրա, ստանա կայուն եկամուտ և ապրի վստահությամբ։